Տոգորում

Պոժմաստեր ՍՊԸ - ն հանդիսանում է ռուսական Օգնեզա գործարանի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում : «Oգնեզա» ընկերությունը զբաղվում է փայտյա, երկաթյա իրերի և կտորեղենի համար նախատեսված հրակայուն և հականեխիչ նյութերի արտադրությամբ և վաճառքով :

«Պոժմաստեր» ՍՊ ընկերությունը «Oգնեզա» ընկերության արտադրած հրակայուն և հականեխիչ նյութերով իրականացնում է փայտյա տանիքների, կառուցատարրերի և կտորեղենի,վարագույրների տոգորում, և որի աշխատանքների ավարտից հետո տրամադրում է ակտ՝ կատարված աշխատանքների և երեք տարվա երաշխիքի վերաբերյալ :

Մեր ընկերությանը վստահում և ծառայություններից օգտվում են բազմաթիվ պետական և մասնավոր ընկերություններ, այդ թվում՝ «Երևանի Կրկես», «Կոկա- Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա», «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»,«Մարտին Սթար», «Արև հյուրանոցային համալիր» և բազմաթիվ այլ ճանաչված ընկերություններ :